-
31.07.2020|
00:30
...թե թիմը Նիկոլ Փաշինյանի տակից ավազահատիկի նման սահում է. մի կողմից ՍԴ դատավորի թեկնածության խնդիրը, որը բանակների է բաժանել առանց այն էլ մի կերպ զսպվող «Իմ քայլին», մյուս կողմից Մակունցի ծիծաղելի պահվածքը` կապված Զարեհի որդի` «շիշ բռնող» Հայկ Սարգսյանի հետ, որն առանց այն էլ Նիկոլի «սև ցուցակում» էր, որպես պոտենցիալ մանդատը վայր դնող, որովհետև բացարձակ «պրիզնատ» չի գալիս որևէ մեկին, այդ թվում և Նիկոլ Փաշինյանին։
-
28.07.2020|
00:31
...թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ղեկը» նախարար Զարուհի Բաթոյանի մերձավոր Ստեփան Մաչյանի ձեռքին է։ Նա Բաթոյանի քրոջ ամուսինն է և նախարարության գրեթե բոլոր պաշտոնների պատասխանատուն. համ խորհրդական է, համ օգնական, համ աշխատակազմի ղեկավար, համ բաժնի պետ, այլ խոսքով` գերատեսչությունը նրա ենթակայության տակ է։
-
23.07.2020|
23:55
...թե Նիկոլ Փաշինյանի գլոբլիստական հենասյուն ԿԳՄՍ նախարարը կաշվից դուրս է գալիս, որ կարողանա դառնալ փոխվարչապետ, «շեֆին» ազատի Տիգրան Ավինյանի մեծ «հոգսից»:
-
21.07.2020|
16:08
...թե Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի, այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։
-
21.07.2020|
14:09
...թե Ավինյանի հրաժարական չի լինի, այն սուբլիմացվել է «Բիլայնի» և «Յուքոմի». շուրջ գործընթացներով: Եսայանների թիկունքում հենց Ավինյանի, իրականում նրա օգնական Վարագ Սիսեռյանի բազմահմուտ ականջներն են ծիկրակում։
-
14.07.2020|
12:45
...թե Նիկոլ Փաշինյանի մեծ ռևերանսը` ավետարանչական եկեղեցու նկատմամբ, Սահմանադրության դրույթի հերթական խախտմամբ` նույն կարգավիճակի ու հարթության մեջ դնելու հայ առաքելական եկեղեցին ու ավետարանչական եկեղեցին, պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ եկեղեցու հիմնական մասնաճյուղը` «Կյանքի խոսքը», հեղափոխության օրերին զինվորական կարգապահությամբ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։
-
10.07.2020|
00:07
...թե Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, անգամ եթե ողջ հայ ազգին վերջինս քշի կառափնարան:
-
07.07.2020|
00:45
...թե Նիկոլ Փաշինյանը «պրոֆիլակտիկ» միջոցառումներով իր թիմակիցներին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին «չորով», ընդհուպ «Նիկոլական բառամթերքով» հասկացրել էր, որ ալամ աշխարհում ինքը միակ և «անգութ» ասողն է։
-
03.07.2020|
00:18
...թե խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունում շատերը, որոնք քչից-շատից կայացած են եղել, իրենց գործն են ունեցել, խիստ փոշմանել են, որ պատգամավոր են դարձել. հենց նրանք են, որ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի «ցուցակում»` որպես անհնազանդներ:
-
30.06.2020|
00:24
...թե ընդդիմադիր ճամբարում արդեն իսկ պատրաստ է ճանապարհային քարտեզը` «Կոնսենսուս` մինուս մեկ» ֆորմատով. գլխավոր ճարտարապետներն են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք կարողացել են այս օրերին քով քովի բերել արտախորհրդարանական և անգամ խորհրդարանական ուժերին, ի դեմս ԲՀԿ-ի: